997 դիտում
16:33 05-12-2020
Պետք է դուրս գալ էյֆորիայից և սառը վիճակում գնալ արտահերթ ընտրությունների. Զոհրապ Եգանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ArmLur.am
Հասարակական գործիչ Զոհրապ Եգանյանը կարծում է՝ 44-օրյա պատերազմից հետո այժմ այնպես պետք է անել, որ հասարակությունը դուրս գա էյֆորիկ վիճակից, հանդարտվի եւ նոր միայն արտահերթ ընտրություններ լինեն, որպեսզի ժողովուրդն ավելի հանգիստ պայմաններում որոշում կայացնի: Գրում է [url=https://armlur.am/1068790/?fbclid=IwAR3c8TWMJrvBUfEmUHU8fyShYI7XdV4jyw3whDO3y2UedPzW4w2Cb1h_jD0]ArmLur.am[/url]-ը
«Այս պահին Հայաստանն ապրում է իր պատմության ամենաողբերգական շրջաններից մեկը: Եվ այս պահի դրությամբ մեզանից շատերը դեռևս այն հուզականության, նեգատիվ ազդեցության տակ ենք, որը մենք տեսանք: Հիմա սթափ և ռացիոնալ խոսել շատ դժվար է: Ես չեմ ցանկանում, որ մեր հասարակությունը շարունակի որոշումներ կայացնել էմոցիոնալ ֆոնի վրա: Եթե մեզ հաջողվի որոշումներ կայացնել, գնալ որոշակի քայլերի ավելի սառը վիճակում, ապա դա կլինի ավելի ճիշտ, քան էմոցիոնալ ֆոնի վրա»,- նշեց նա:
Տեսանյութը՝ [url=https://armlur.am/1068790/?fbclid=IwAR3c8TWMJrvBUfEmUHU8fyShYI7XdV4jyw3whDO3y2UedPzW4w2Cb1h_jD0]ArmLur.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1470 դիտում
18:53 16-04-2019
Զոհրապ Եգանյան. Թվերն ամեն ինչի մասին խոսում են
2264 դիտում
13:18 01-08-2019
Զոհրապ Եգանյան. Ֆուտբոլային ուրախ լուրը հասավ նաև Տավուշ
Այս բաժնից
913 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին
658 դիտում
22:11 03-02-2025
Քննարկվել է քաղաքաշինության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում
1267 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)