103959 դիտում
23:35 04-07-2018
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 49-ամյա քաղաքացին պնդում է, որ գազալցակայանի տիրոջ շունը հարձակվել է իր վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Իշխան Ավո Զավենի Ոսկերիչեանը և հայտնել, որ օրեր առաջ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի հարևանությամբ գտնվող գազալցակայանում շունը հարձակվել է իր վրա, ինչի հետևանքով ինքը վնասվածք է ստացել։
Նա բողոքում է, որ պատկան մարմինները օբյեկտիվ հետաքննություն չեն անցկացնում ու խնդրում է, որպեսզի վերադաս մարմինը հետամուտ լինի իր գործին։
Այսօր՝ հուլիսի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը եղել է նաև նշված գազալցակայանում, որտեղ հակառակն են պնդել՝ ասելով, որ մեղավորը եղել է տուժածը, քանի որ նա պետք է տեսներ, որ պատին փակցված է եղել ցուցանակ, որտեղ գրված է, որ մոտակայքում շուն կա։
Գազալցակայանի աշխատակիցները հերքեցին նաև այն տեղեկությունը, թե շունը կապված չի եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Աշտարակի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր տուժածին է այցելել նաև Աշտարակի ոստիկանության համայնքային ոստիկանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+