2917 դիտում
13:48 11-03-2017
Reuters. Թրամփը չի իմացել, որ իր նախկին խորհրդական Ֆլիննը զբաղվում է լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ չի եղել, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննը ներկայացնում է Թուրքիայի շահերը, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերին։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Ֆլիննը խոստովանել է այն մասին, որ որպես լոբբիստ աշխատել է պաշտանական Անկարայի համար։ Գործունեությունը նա ծավալել էր 2016 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերը։
Նաև հաղորդվել էր այն մասին, որ վերջինս տեղեկություններ էր հավաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ 1 թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենի մասին, ում Էրդողանը մեղադրում է 2016 թվականի հուլիսին երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և մի քանի անգամ դիմե է ամերիկյան իշխանություններին՝ այնտեղ բնակվող Գյուլենին արտահանձնելու պահանջով։
Նմանատիպ նյութեր
3794 դիտում
16:08 09-03-2017
Դոնալդ Թրամփի նախկին սկանդալային օգնականը կզբաղվի լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի
2080 դիտում
11:54 02-01-2021
Մհեր Հակոբյան. Ունենք մի իրավիճակ, երբ կա անհատի շահ և կա պետության շահ
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
940 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
889 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը