3384 դիտում
19:55 05-07-2018
Հրայր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու մտադրություն չունի
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում առաջիկայում հրաժարական տալ իր պաշտոնին: Այդ մասին Հ. Թովմասյանը ասաց այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում։
«Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաև դատական իշխանությունը, ապա սահմանադրության մեջ ինչ-որ բան այնպես չի գրված»,-պարզաբանեց նա:
Հավելեց, որ դատարաններում դատավորներ կան, ովքեր նշանակված են ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից, և պաշտոնավարում են, սակայն երբեք ոչ մեկի մոտ հարց չի առաջացել, որ այդ դատավորները պիտի փոխվեն:
«Դատական իշխանության առանձնահատկությունը հենց դրանում է կայանում, որ ինքը քաղաքական պրոցեսներից դուրս է»,-ընգծեց Հ. Թովմասյանը:
Նմանատիպ նյութեր
4890 դիտում
11:47 16-02-2018
Հրայր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին
3627 դիտում
20:15 01-02-2020
Արթուր Ղազինյան. ՀՀ-ում առատ ձյան պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի ՍԴ-ում
Այս բաժնից
568 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5686 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի