3418 դիտում
23:03 06-07-2018
Հանդիպում առողջապահության նախարարությունում. դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները
Ավելի քան 1 տասնյակ տեղական դեղարտադրողներ առողջապահության նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացրել են ոլորտին առնչվող իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները: Մի շարք տնտեսվարողներ անդրադարձել են դեղերի գրանցման, վերագրանցման եւ փորձաքննության գործընթացներին` նպատակահարմար համարելով, որ պետությունն այս հարցում աջակցի իրենց` կրճատելով դրանց ժամկետերն ու ծախսերը:
Առաջարկ է հնչել, հիմք ընդունելով դեղարտադրության գերակա լինելը, ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել մատչելի վարկեր, որպեսզի տեղական արտադրանքը շուկայում կարողանա մրցունակ լինել թե գնով, թե արտադրության ծավալներով: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են դեղերի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու հնարավորությամբ:
ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է այս առումով նախարարության դիրքորոշումը` խնդիրները պետք է լսելի լինեն առավել հաճախակի հանդիպումների միջոցով ու լուծելի` կառուցողական երկխոսության միջոցով:
Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանն իր հերթին տեղական դեղարտադրողներին հորդորել է դեղերի գրանցումն ու դեղի գրանցման փաստաթղթերի փաթեթի (դոսյե) կազմումն իրականացնել միջազգային պահանջներին համապատասխան, որպեսզի խուսափեն արտահանման խնդիրներից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
637 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ