211652_close_icon
views-count736 դիտում article-date 12:39 14-09-2024

Վրթանես Սրբազանն Արցախի և արցախցիների հիմնախնդիրների մասին իր մտահոգություններն է ներկայացրել եվրոպական մի շարք երկրներում

Հայկական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցաբար «MUNK» Germany նախաձեռնությունը և ՀԲԸՄ – Վառնայի մասնաճյուղը «Ռադիո Վառնա» արվեստի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին հանդիպում էին կազմակերպել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն ու «MUNK» Germany-ի ներկայացուցիչը։

Արթախի թեմից հայտնում են, որ Վրթանես Սրբազանը հանդիպման ժամանակ իր մտահոգություններն է  ներկայացրել Արցախում գտնվող հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների կապակցությամբ։ Նա կոչ է արել համախմբվել և աջակցել հումանիտար ճգնաժամի զոհ դարձած շուրջ 120,000 բռնի տեղահանված արցախահայերին:

Հանդիպման ընթացքում ցուցադրվել էվավերագրական ֆիլմեր` 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի և ցեղասպանության սպառնալիքի պայմաններում տեղի ունեցած արցախահայության բռնի տեղահանության մասին։

Նմանատիպ նյութեր