211652_close_icon
views-count40822 դիտում article-date 14:14 09-07-2018

Կասկադյորական ավտովթար Երևանում. 34–ամյա վարորդը Honda-ով բախվել էլեկտրասյանն ու մայթեզրի քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Գևորգ Տերտերյանը իր վարած Honda մակնիշի 35 QO 656 համարանիշի ավտոմեքենայով Քրիստափորի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց՝ Փեթակ առևտրի կենտրոնի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև մայթեզրի քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել մայթին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով վարորդ Գ. Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր