34146 դիտում
18:42 08-02-2022
Ավտովթար Արարատի մարզում. 38-ամյա վարորդը 07-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել առվակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Համազասպ Վարդանյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի Ազատության փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար առվակի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Արտյոմ Բեկլարյանը:
Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Հալաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+