211652_close_icon
views-count4098 դիտում article-date 16:48 09-07-2018

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին, գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին և ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին: Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել մշակութային, կրթական, հումանիտար և սոցիալ-տնտեսական ոլորտներում միության ունեցած մեծ ավանդը՝ ընդգծելով հատկապես Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դերը: Պետնախարարը նշել է, որ կառավարությունը այսուհետ ևս պատրաստ է իր գործուն աջակցությունը բերել ՀԲԸՄ ծրագրերի իրականացմանը, դրանց ընդլայնմանը և առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել նաև գյուղական համայնքներում կանանց զբաղվածության խնդրին: Շնորհակալություն հայտնելով Գ. Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար՝ ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վ. Յակուբյանը նշել է, որ Արցախի հետ համագործակցությունը միության համար առանձնահատուկ տեղ ունի: Արձագանքելով պետնախարարի առաջարկին՝ նա հայտնել է, որ, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, առաջիկայում միությունը կոնկրետ քայլեր կանի այդ ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր