211652_close_icon
views-count79825 դիտում article-date 20:49 09-07-2018

Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի փաստաբանը մեկնաբանություն է արել

«Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Ֆերոյանը պարզաբանել է երեկվա միջադեպը՝ կապված նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կատարված միջադեպի վերաբերյալ․ «Ներկայացնելով Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, իրավունքների պաշտպանությունը ցանկանում եմ հայտնել, որ լրատվամիջոցներով վերջինիս մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ առկա են շատ հստակ ապացույցներ, որոնք ուղղակիորեն ապացուցում են դրանց շինծու և մտացածին լինելը: Մասնավորապես` առկա է ինչպես դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկի տեսագրությունը, այնպես էլ` Կարեն Գասպարյանի տան տեսագրությունը: Հիշյալ տեսագրություններում ամբողջությամբ արտացոլված է տեղի ունեցած միջադեպի ամբողջական և իրական պատկերը: Հիշյալ տեսագրությունները մեր կողմից կտրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին` դրանց շուրջ մանրակրկիտ քննություն իրականացնելու միջնորդությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումից, առավել ևս, որ այն իրականացվում է առաց հակառակ կողմի դիրքորոշումն ունկնդրելու»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր