5320 դիտում
14:01 10-07-2018
Հարկային օրենսգրքի փոփոխության մասին ՀՀԿ-ականների առաջարկը մերժվեց․ «դուխով» փոփոխությունները կլինեն սեպտեմբերին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն չտվեց ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում էր Հարկային օրենսգրքի փոփոխություններին:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով հարցը, ասաց. «Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է հարկային օրենսգրքում փոփոխություններին: Մենք նախաձեռնության հեղինակներին առաջարկում ենք ձեռնպահ մնալ նման փոփոխությունից, քանի որ վերջին մեկ տարում արդեն երկու անգամ փոփոխվել է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում քննարկման ժամանակ որոշել են, որ այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների: «Մենք ճիշտ եզրահանգման ենք եկել, որպեսզի ոչ թե գնանք հարկային օրենսգրքի հատվածական փոփոխությունների, այլ որոշակի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք ու ամբողջական փոփոխությունների գնանք: Պետք է ինտենսիվացնենք աշխատանքը, որ ժամկետները հետաձգելու կարիք չունենանք: Սեպտեմբերին պետք է փաթեթը արդեն ԱԺ ներկայացնենք: Գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է այս որոշումներին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1929 դիտում
19:17 15-02-2016
Կառավարությունում քննարկվել են Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխությունները
18744 դիտում
11:36 30-05-2018
Վիվառոյի «Դուխով համերգ»-ին եկեք դուխով. մուտքն ազատ է
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»