33675 դիտում
16:30 12-07-2018
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի անձնակազմը պահանջում է դադարեցնել կենտրոնի դեմ նախարարության արշավը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ:
Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին:
Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
487 դիտում
14:47 18-11-2024
Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան
691 դիտում
14:22 18-11-2024
Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի