211652_close_icon
views-count8171 դիտում article-date 16:22 13-07-2018

Փարիզ-Երևան չվերթով ժամանած հետախուզվողը բերման ենթարկվեց

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 15.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Փարիզ-Երևան չվերթով ՀՀ ժամանած 1984 թ. ծնված Կարեն Տ.-ն, որը 2011թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Խափանման միջոցը՝ ստորագրություն: Կարեն Տ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր