211652_close_icon
views-count3010 դիտում article-date 19:49 13-07-2018

Գողության մեղադրանքով հետախուզվող 28-ամա երիտասարդը հայտնաբերվեց հոգեկան առողջության կենտրոնում

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 12.50-ին, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել է հուլիսի 11-ից բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Գողությունը) հետախուզվող, 1990 թ. ծնված Վարդան Ե.-ն: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր