4804 դիտում
22:51 13-07-2018
Այսուհետեւ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու գործառույթը ՊԵԿ-ի փոխարեն կկատարի Ֆիննախը
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու գործառույթը, օրենսդրությամն փոփոխությամբ պայմանավորված, փոխանցվել է Ֆինանսների նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այս տեղեկատվությունը կարևոր է հատկապես մասնագիտական հանրության համար:
«Այսուհետ ՊԵԿ-ն օրենքների կամ հարկային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերի պաշտոնական պարզաբանում տալու իրավասություն չունի այն պարզ պատճառով, որ իրավական ակտերը կիրառող կառույցը, տվյալ դեպքում՝ հարկային մարմինը, հնարավոր է սուբյեկտիվ պարզաբանի դրանք: Դա ամբողջությամբ փոխանցվել է Ֆինանսների նախարարությանը»,-ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը հայտնեց այն մասին, որ հարկ վճարողների սպասարկման ոլորտում՝ «մեկ պատուհան» համակարգի կատարելագործմամբ առաջիկայում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան ակցիզային դրոշմանիշները և դրոշմապիտակները ստանալ հարկային մարմնի իրենց համար առավել նախընտրելի սպասարկման կետից:
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
11:31 28-04-2021
ՄԻՊ աշխատակազմը 192 կարծիք է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից