3971 դիտում
16:40 14-07-2018
Քրեակատարողական ծառայությունում հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների պետերի հետ հանդիպումներ են կայացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 14-ին, Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպեցին քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների պետերի հետ:
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին բաժնի աշխատանքների կիսամյակային արդյունքները: Հրահանգվեց առավել խիստ վերահսկել կոռուպցիոն դրսևորումները, ուժեղացնել վերահսկողությունը դատապարտյալների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ, քննարկվեցին նաև արգելված իրերի ներթափանցման ուղիները կանխելու բոլոր հնարավոր ճանապարհները: Հանդիպման նպատակային նշաձող էր անվտանգության ապահովման ծառայողների պարտականությունների պատշաճ կատարումը օրենքի սահմաններում:
Ծառայության պետի առաջին տեղակալ Մ. Միքայելյանը, ամփոփելով քննարկումը, ներկաներին հանձնարարեց առավել հետևողական լինել հանդիպման ընթացքում արծարծված խնդիրների լուծմանը՝ աշխատելով բացառապես օրենքի և օրինականության դաշտում:
Նույն օրը ծառայությունում տեղի ունեցավ նաև օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հերթական ուսումնամեթոդական դասընթացը, որը վարեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը: Դասընթացի ավարտին ծառայության օպերատիվ աշխատակիցները քննարկեցին օպերատիվ հետախուզական գործունեության աշխատանքների փաստաթղթային վարման կարգը:
[b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»