3733 դիտում
14:47 15-07-2018
ֆիննական խոշորագույն պարբերականը բաց նամակ է հղել Պուտինին և Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին բաց նամակ է հղել ֆիննական առաջատար թերթերից մեկը՝ Helsingin Sanomat-ը։
Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է հուլիսի 16-ին, Հելսինկիում։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն,
Նամակը հրապարակվել է 3 լեզուներով՝ ֆիններեն, ռուսերեն և անգլերեն։
«Նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը Ֆինլանդիայի բնակիչների մոտ նախորդ տարիներին կայացած նման հանդիպումների մասին հիշողություններ է արթնացնում։ Հաճախ է եղել, որ գերտերությունների առաջին դեմքերի ժամանումը Հելսինկի «նշանավորվել» է լարված մթնոլորտով, բայց առաջնորդները բաժանվել են ժպիտները դեմքներին։ Այս երևույթը նույնիսկ ունի իր անվանումը՝ «Հելսինկիի ոգին»։
Այս անգամ հանդիպման ելքը կանխատեսելը չափազանց բարդ խնդիր է վերջերս ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում տեղի ունեցող արագ փոփոխությունների պատճառով»,-ասված է նամակում:
Մասնավորապես, լրագրողները հույս են հայտնել, որ երկու երկրների առաջնորդները «առանց եվրոպացիների մասնակցության եվրոպական խնդիրներ» չեն լուծի։
Նմանատիպ նյութեր
1073 դիտում
18:10 02-05-2019
Մեքսիկայի խոշորագույն պարբերականը Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակել
2601 դիտում
17:39 27-10-2022
Երվանդ Թարվերդյանը բաց նամակ է հղել Պուտինին
Այս բաժնից
862 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
733 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
796 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ