7121 դիտում
16:06 16-07-2018
Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից, հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/940973.html]armenpress.am[/url]-ը։
Հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած նիստի ժամանակ, նիստը նախագահող դատավոր Վահե Միսակյանը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ այդ թվում՝ դատապարտյալի առողջական վիճակը, ինչպես նաև Արթիկ քրեակատարողական հիմնարկում վերջինիս ցուցաբերած դրական վարքագիծը, որոշում կայացրեց բավարարել Արարատ Խանդոյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։
Միջնորդություն ներկայացվել էր փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից։ «Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 434, 438 հոդվածներով դատարանը որոշեց՝ Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արարատ Խանդոյանին պայմանական վաղաժամկետ արձակել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի 17.06.2017 թվականի պատժի մնացած մասի՝ 1 տարի 6 ամիս 5 օր, կրումից: Արարատ Խանդոյանի նկատմամբ սահմանել փորձաշրջան պատիժը չկրած մասի չափով և վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ համապատասխան ծառայություն վրա: Արարատ Խանդոյանին ազատ արձակել նիստերի դահլիճում»:
Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/940973.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
19:37 12-08-2024
«Հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ փաստաբան
5557 դիտում
18:49 24-05-2018
Կարո Եղնուկյանը դատարանի նիստերի դահլիճից ազատ արձակվեց. Tert.am
6615 դիտում
17:35 07-06-2018
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Այս բաժնից
838 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
670 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
781 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված