211652_close_icon
views-count1111 դիտում article-date 19:37 12-08-2024

«Հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ փաստաբան

«Հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Արամայիս Ասատրյանի, «Հունիսի 12-ի» գործով դատավարությանը մասնակից 12 կալանավորի՝ 4 մեղադրյալ գտնվում էր կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի՝ (ընդհանուր 16 մեղադրյալ) ազատեց դատական նիստերի դահլիճից»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։

Նմանատիպ նյութեր