2516 դիտում
20:51 16-07-2018
Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ
Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստման շրջանականերում, որն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն:
«Հանդիպման նպատակը Սփյուռքի հայկական վարժարանների ուսուցիչներին մայր հայրենիքի հետ ամուր կապելը, նրանց կրթական կարիքները վերհանելն ու վերապատրաստելն է»,- ասաց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ Քնարիկ Աբրահամյանը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Ձեր այստեղ գտնվելը մեզ ուրախություն է պարգևում: Մենք հպարտ ենք, որ ուսուցչի սրբազան գործը Սփյուռքում շարունակող կա: Չէ՞ որ գրականության և լեզվի միջոցով է պատկերվում տվյալ ազգի պատմությունը, լեզվի միջոցով են կրթվում երեխաները»,- ասաց նա:
Իր շնորհակալական խոսքը հայտնեց նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասակարգման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը` նշելով, որ սփյուռքահայ ուսուցիչների գոյությունը երաշխավորում է այն, որ հայ գրական գործիչների խոսքը երբեք քարին չի դիպչի: «Ձեր շնորհիվ յուրաքանչյուր ստեղծագործություն գտնում է իր թիրախը: Մեր հարստությունն ու գանձերը ձեր երեխաներն են»,- ընդգծեց նա:
Մասնակիցները զրուցեցին հայոց լեզվի և գրականության ներկայիս ուղղությունների, նորույթների մասին:
Հանդիպմանը ներկա էին Նոնա Պողոսյանը, Արևշատ Ավագյանը, Ռուբեն Մանուկյանը, Թադևոս Տոնոյանը և այլ գրական գործիչներ: Նշանավոր գրող Ֆելիքս Բախչինյանը հանդիպման ժամանակ մասնակիցներին նվիրեց իր` «Déjà vu, Հալեպ` սիրո և մահվան հովիտ» խորագրով գիրքը:
Ուսուցիչները Հայաստան են ժամանել 16 երկրից, այդ թվում ՝ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Սիրիայից: Հանդիպման ավարտին գրողներից յուրաքանչյուրն ընթերցեց մեկական հատված սեփական ստեղծագործություններից:
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
18:08 15-05-2014
Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է Արցախի գրողների միության անդամների հետ
Այս բաժնից
913 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1600 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1453 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ