1992 դիտում
16:26 17-07-2018
Էդմոն Մարուքյանը կողմ է Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ելք» դաշինքով միասնական թեկնածու առաջադրելուն
«Ելք» դաշինքում առաջիկա 2 շաբաթվա ընթացքում որոշում կկայացվի այն մասին, թե Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են միասնական թեկնածու, թե կուսակցությունները հանդես են գալու առանձին թեկնածուներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Ընդգծեց, որ ինքն անձամբ կողմնակից է, որ միասնական թեկնածու առաջադրվի:
«Դեռևս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ է եղել չկայացած նիստը, պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը, մինչ այդ բնականաբար կլինեն քննարկումներ, թե ինչպես մասնակցենք»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով՝ ավագանու «Ելք» դաշինքը բավականին լավ է աշխատել և արդարացրել է իրեն, բայց եթե միասնական թեկնածու առաջադրելու որոշում չլինի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անպայման առանձին կմասնակցի: «Այո, միանշանակ, եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն մեր կողմից՝ բնականաբար հետագա համագործակցության տեսլականով»,-ասաց պատգամավորը: Իրենց կուսակցության ներսում հնարավոր թեկնածուների հարց, նրա խոսքով, չի քննարկվել:
Միասնական թեկնածուով հանդես գալը «հիմա կախվա՞ծ է «Քաղաքացիական պայմանագրից» հարցին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»:
Անդրադառնալով մեկ այլ հարցի, որ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցում կոմպրոմիսի չեն եկել, ավագանու դեպքում՝ կոմպրոմիսը հեշտ կտրվի՞»,
Հիեցնենք, որ հուլիսի 15-ին Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ «Ելք»-ը ևս հայտարարել էր ավագանու նիստին չմասնակցելու մասին: Հուլիսի 16-ին, ինչպես ենթադրվում էր, նիստը չկայացավ և քաղաքապետ չընտրվեց:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու նիստին քաղաքապետ չընտրելու պարագայում կառավարությունը պետք է երկշաբաթյա ժամկետում արձակի ավագանին, որից հետո երկշաբաթյա ժամկետում նշանակի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Դա պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում։
Նմանատիպ նյութեր
10047 դիտում
23:33 24-07-2018
«Ելք» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններին հանդես գալու հարցը քննարկման փուլում է. Տիգրան Ավինյան․ Tert.am
16714 դիտում
09:10 30-05-2018
«Ելք»-ը արտահերթ ընտրություններին կմասնակցի դաշինքով, բայց փոփոխված համամասնությամբ. «Փաստ»
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»