10062 դիտում
23:33 24-07-2018
«Ելք» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններին հանդես գալու հարցը քննարկման փուլում է. Տիգրան Ավինյան․ Tert.am
Վերջնական որոշում կայացնելուց առաջ դեռևս քննարկումների մեկ փուլ ունենալու ենք. ՔՊ վարչության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/24/Tigran-avinyan/2750515]Tert.am[/url]-ը։
Ըստ նրա՝ քննարկումներն արժեքավոր էին, լսել են Երևանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրված երկու թեկնածուների՝ քաղաքի զարգացման վերաբերյալ ունեցած պատկերացումները և հաջորդ փուլին արդեն լսելու են մյուս թեկնածուներին նույնպես, հարցեր տալու և ըստ այդմ էլ կայացնելու որոշում:
«Հիմնականում ամեն թեկնածու իր պատկերացումներն էր ներկայացնում քաղաքի զարգացման տեսլականի վերաբերյալ, կոնկրետ դրույթների վերաբերյալ: Շատ ընդարձակ քննարկում էր, հարցուպատասախանի ֆորմատ նույնպես կար: Հիմնական ծրագրային դրույթների վրա ենք ուշադրություն դարձնում»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է՝ թեկնածուները վարչության պահանջներին չբավարարեն, Տիգրան Ավինյանն ասաց, որ դեռևս թեկնածուների առաջադրման ժամանակ կա, հետևապես կարող են ունենալ նոր թեկնածուներ ևս:
Իսկ թե ինչպես կմասնակցեն՝ դաշինքով, թե առանց, Տիգրան Ավինյանը նշեց, որ «Ելք» դաշինքի ձևաչափով հանդես գալու հարցը քննարկման փուլում է: «Հստակ պատասխան տալ չեմ կարող»,- ասաց նա:
Մանրամասն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/24/Tigran-avinyan/2750515]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
16:26 17-07-2018
Էդմոն Մարուքյանը կողմ է Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ելք» դաշինքով միասնական թեկնածու առաջադրելուն
16729 դիտում
09:10 30-05-2018
«Ելք»-ը արտահերթ ընտրություններին կմասնակցի դաշինքով, բայց փոփոխված համամասնությամբ. «Փաստ»
Այս բաժնից
547 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
655 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
565 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն