211652_close_icon
views-count3977 դիտում article-date 17:18 17-07-2018

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 17-ին շնորհավորական նամակ է ուղարկել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեին՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Տեսիե, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս պաշտոնում Ձեր ստանձնած հանձնառությունը խոսում է ոչ միայն խիզախության, այլև համոզմունքներին հավատարմության և կամքի մասին։ Արցախում բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը և վստահ եմ, որ Ձեր ղեկավարության շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա Ֆրանսիայում։ Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ գործունեություն՝ ուղղված խաղաղության, ազգերի հավասարության և համերաշխության սկզբունքների համընդհանուր պաշտպանությանը»։ Աշոտ Ղուլյանի անունից շնորհավորական նամակներ են ուղարկվել նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին, Ֆրանսիայի Սենատի անդամ Միշել Ամիելին և Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրյեին։ Նշենք, որ Գի Տեսիեն բարեկամության շրջանակի փոխնախագահն էր, իսկ նախագահի պաշտոնում նա փոխարինել է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին։

Նմանատիպ նյութեր