211652_close_icon
views-count2269 դիտում article-date 16:38 14-07-2020

Արցախի ԱԺ նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվավոր նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին: «Հարգելի պարոն Տեսիե, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների և անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ շնորհավորում եմ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին և ֆրանսիայի ժողովրդին՝ Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ: Ազատության, հավասարության և եղբայրության արժեքներն ամբողջացնող այս օրը շրջադարձային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև ամբողջ աշխարհի համար: Մեզ համար անչափ կարևոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերը և բարեկամական հարաբերությունները: Ուստի՝ օգտվելով առիթից, շնորհավորում եմ նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրվելու կապակցությամբ: Հուսով եմ՝ Արցախի հետ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը նոր թափ կստանա՝ կընդլայնվի քույր քաղաքների շրջանակը և բարեկամական փոխգործակցությունը: Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի առթիվ և մաղթում բարօրություն և համաշխարհային պանդեմիայի՝ COVID-19-ի արագ և արդյունավետ հաղթահարում»:

Նմանատիպ նյութեր