211652_close_icon
views-count2092 դիտում article-date 16:04 14-07-2019

Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Գի Տեսիեյին

Հուլիսի14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեյին: Նամակում մասնավորապես ասվում է՝ «Հարգելի պարոն Տեսիե, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Մեծագույն արժեքներն ազգություն չունեն. դրանք բոլորինն են՝ բոլոր ժամանակներում ու բոլոր աշխարհամասերում։ Այս առումով 1789 թվականի հուլիսի 14-ը բեկումնային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ՝ նոր ու բացարձակ իմաստ հաղորդելով ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներին։ Հենց այս արժեքների ընկալումն է, որ միավորում է մեր ժողովուրդներին։ Ու այսօր էլ, Բաստիլից հազարավոր կիլոմետրեր այս կողմ, Արցախի ժողովուրդը սեփական հանձնառությամբ պահում է Եվրոպայի ազատության արևելյան դարպասը։ Մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում չափազանց կարևորում եմ «Ֆրանսիա-Արցախ» և «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների գործունեությունը և համոզված եմ, որ անկախ խոչընդոտներից՝ մեզ կհաջողվի առաջ տանել մեր համատեղ օրակարգը։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ֆրանսիական Հանրապետության Ազգային տոնի առթիվ ու հղում լավագույն մաղթանքներս։»:

Նմանատիպ նյութեր