211652_close_icon
views-count61935 դիտում article-date 23:07 17-07-2018

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ ГАЗ 31 029-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ГАЗ 31 029 մակնիշի 35 QS 493 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ամասիա - Գյումրի ավտոճանապարհի Ջրաձոր գյուղի վարչական տարծքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Մահացածի դին ձորից դուրս են բերել փրկրարարները։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ամասիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետ Մխիթար Վարդանյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի, վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոեքենան հաշվառված է Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի 3-րդ փողոցի բնակիչ 30-ամյա Հայկ Ստեփանյանի անվամբ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր