211652_close_icon
views-count8217 դիտում article-date 17:47 18-07-2018

Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում խոստումը կատարեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում խոստումներ էին տվել: Մասնավորապես՝ Տոմա Լեմարը խոստացել էր ներկել մազերը: Նաբիլ Ֆեքիրն ու Օլիվյե Ժիրուն՝ խուզել մազերը: Ուգո Լյորիսը՝ հարբել Նիցայի գարեջրատներում: Առայժմ մեկ խոստում է կատարվել. Ֆրանսիայի հավաքականի և «Մարսելի» պաշտպան Ադիլ Ռեմին ասել է, որ չեմպիոն դառնալու դեպքում կգոտեմարտի ֆրանսիական ձյուդոյի լեգենդ, օլիմպիական կրկնակի և աշխարհի տասնակի չեմպիոն Տեդի Ռիների հետ: Երեկ ֆուտբոլիստը ձյուդոիստի դեմ դուրս եկավ ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերում: Ամենաբարդը «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի վիճակն է. վերջինս խոստացել է հեծանիվով Փարիզից մինչև Թուրին հասնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր