2122 դիտում
17:13 19-07-2018
Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է
Բելառուսական անձնագրով Ադրբեջան [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/09/1100377/]այցելած [/url]բլոգեր Վլադ Մագան, ով հայկական արմատներ ունի, ժամանել է Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Տիգրան Քոչարյանը:
«Ընկերներ, Վլադիսլավ Մոսեսովի (Վլադ Մագա) հետ, ով հարևան պետության մասին աղմկահարույց տեսանյութի հեղինակն է, արդեն ամեն ինչ լավ է, ողջ է և առողջ ու բավականին լցված: Նա գտնվում է իր պատմական հայրենիքում, հրաշք ընկերների շրջապատում: Շուտով նա կպատմի ամեն ինչ իր բլոգում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Հայաստանը դիտարկում է բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովին աջակցելու հարցը։
Նմանատիպ նյութեր
81746 դիտում
17:39 09-07-2018
Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Այս բաժնից
625 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ