3750 դիտում
13:08 20-07-2018
Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. Նիկոլ Փաշինյան
Թոշակների, աշխատավարձերի բարձրացման հարցը դրված է ՀՀ կառավարության առջև: Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ասում ենք ներառական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, դա նշանակում է ապահովել մաքսիմալ դաշտ տնտեսական բնագավառում, կարողանանք ժողովրդին հասանելիք գումարները գանձել, ավելացնել պետական եկամուտները: Պետական եկամուտներն էլ ավելացնելով՝ դրանք ծախսենք պետական նպատակների համար, որի մեջ մտնում են կենսաթոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը և այլն: Ինչպես տեսնում եք, ամեն օր բացահայտումներ են լինում, գումարներ են գեներացվում: Կարևոր է ամփոփենք մի փուլ, և կայացնենք այնպիսի որոշում, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացնել»,-նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պետական պարտքը հատում է օրենքով նախատեսված վերին սանդղակը, և ինքը չի կարծում, որ վարկերի անարդյունավետ ծախսման պատմությունը թողած, պետք է նոր վարկեր ներգրավվել:
«Այս փուլի ամենակարևոր գործողությունն ախտորոշումն է, հասկանանք թե ինչ վիճակում է մեր երկիրը: Ես իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս մտածել, որ երկում վիճակը կարող էր լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է: Այն է՝ թալանի վիճակը լիներ մեր բոլորի երևակայության սահմանից անդին: Սա պետք է արձանագրենք: Այսօր Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալների է հասել, որ ընդգրկում է ավելի մեծ թվով մարդկանց, այնպիսի մարդկանց շահերին է անդրադառնում, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը: Ես հայտարարել եմ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս, ես կատակ չեմ արել: Ասել եմ ամենայն լրջությամբ»,-հավելեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
3305 դիտում
11:08 06-09-2019
«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ․ կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է»․ «Առավոտ»
14836 դիտում
14:12 11-05-2018
Առաջնահերթն են հանցագործության դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը. Վալերի Օսիպյան
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին