7322 դիտում
13:25 22-07-2018
Ճապոնական դրամաշնորհով Տավուշում սոցիալկրթական կենտրոն է կառուցվելու
Վաղը, Տավուշի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու Ճապոնիայի կառավարության և Տավուշի թեմի միջև դրամաշնորհային ծրագրի պաշտոնական ստորագրության արարողությունը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի միջև:
Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված դրամաշնորհային ծրագիրը նպատակ
ունի աջակցելու Իջևանում ՀԱԵ Տավուշի թեմի համայնքային մանկապատանեկան
կրթամշակութային կենտրոնի կառուցմանը, որն իր մեջ ներառելու է «Արևիկ» սոցիալկրթական
կենտրոնը՝ իր հարյուրից ավելի շահառուներով և նկարչության, կավագործության,
երգեցողության, հոգևոր դաստիարակության ու մի շարք այլ դասընթացներով, այդ թվում,
հասանելի կլինի նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն:
Միևնույն ծրագրի շրջանակներում կենտրոնում կգործի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և
«Պահապան» զարգացման հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Իջևան գորգ
բրենդի վերականգնում և զարգացում» երիտասարդ կանանց գորգագործության զարգացման
ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
3684 դիտում
16:11 30-08-2018
Ճապոնական դրամաշնորհով կհամալրվի հնագիտական լաբորատորիան
1425 դիտում
13:52 19-03-2014
Իրանի տրամադրած դրամաշնորհով Մեղրիում և Ագարակում գազի բաշխման ցանց կկառուցվի
Այս բաժնից
1054 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
613 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը