3285 դիտում
18:13 23-07-2018
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին. Դավիթ Տոնոյան․ EADaily
Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում, որը վերանայվում և մոդեռնիզացվում է 2-3 տարին մեկ: Ծրագիրը հիմնված է քաղաքական ու անվտանգության հարցերին առնչվող իրողությունների վրա, այն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի շահերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին [url=https://eadaily.com/ru/news/2018/07/22/armeniya-gotovitsya-k-voyne-s-azerbaydzhanom-intervyu-s-ministrom-oborony]EADaily[/url]-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ գնահատական տալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին:
Պաշտպանության նախարարը որպես համագործակցության հիմնասյուներից առանձնացրել է քաղաքական երկխոսությունը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները, հայկական ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին, կրթական ծրագրերը: Տոնոյանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարևորել է ինչպես հայկական զինված ուժերի բազմակողմ զարգացման ու միջազգային փոխգործակցության տեսանկյունից, այնպես էլ այն ռազմա-քաղաքական գործընթացների առումով, որոնք իրականացվում են եվրոատլանտյան անվտանգության համակարգի շրջանակում:
«Մեր խորին համոզմամբ, Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին: Ավելին, Հայաստանն իր պաշտպանական քաղաքականությունը կառուցում է՝ հաշվի առնելով ՀԱՊԿ գործընկերների շահերը և մշտապես կոչ է անում նրանց վարվել նույն կերպ: Հայաստանն ակտիվ դերակատարում ունի ՀԱՊԿ ինտեգրացիոն գործընթացներում: Իհարկե, գործընկեր պետությունների հետաքրքրությունները, հետևաբար նաև քաղաքականությունը չեն կարող նույնական լինել: Մենք փորձում ենք ըմբռնումով մոտենալ մեր գործընկերների ռազմա-քաղաքական համագործակցությանն այն երկրների հետ, որոնք բացահայտ թշնամական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատել ՀԱՊԿ գործընկերային մեխանիզմների ամրապնդման շուրջ, որպեսզի միասնական մոտեցում ցուցաբերվի ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն առնչվող հարցերին»,- ասել է Տոնոյանը:
Նմանատիպ նյութեր
18611 դիտում
18:39 23-07-2018
Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը որոշիչ հակահարված կտա. Դավիթ Տոնոյան․ EADaily
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ