211652_close_icon
views-count46714 դիտում article-date 20:50 24-07-2018

Վարդենիս համայնքի ղեկավարի անվան եւ աշխատանքային գործունեության հետ կապված հրապարակումներն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը

Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի անվան եւ աշխատանքային գործունեության հետ կապված լրատվամիջոցների հրապարակումներն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Պարզաբանում ենք,որ համայնքի ղեկավար ընտրվելու հաջորդ իսկ օրվանից Ա. Հարությունյանը շրջադարձային բարեփոխումներ է կատարել համայնքի բնակավայրերի բարեկարգման, բնակչությանը հանրային ծառայությունների մատուցման, նոր, ժամանակակից տեխնիկայի ձեռք բերման եւ համայնքի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող այլ ոլորտներում, իսկ հողատարածքների հատկացումներն իրականացվել են ամբողջությամբ օրինականության պահպանմամբ,որոնց ընթացակարգին կարող է ծանոթանալ ցանկացած ոք ։ Իր հարազատներին չեն տրվել նշված արտոնությունները և Վարդենիսի համայնքապետարանին պատկանող ծառայողական ավտոմեքենայով չի շրջում այն պարզ պատճառով , որ մեքենան գտնվում է անսարք վիճակում և ունի վերանորոգման կարիք։ Հավելեմ նաև ,որ նշված միակ զբոսայգին տարիներ շարունակ օգտագործվել է որպես արոտավայր և միայն Ա. Հարությունյանի ջանքերով է այն զբոսայգու տեսք ստացել։ Քաղաքում օրեցօր կատարվում են բարեկարգման աշխատանքեր, որոնք երբևիցե պատշաճ կերպով չեն իրականացվել նախկինում։ Լրատվամիջոցներին կհորդորեմ` որեւէ մեկի պատվերն առանց իրական փաստերի չհրապարակել: Ցանկացողները կարող են պարզաբանումներ ստանալ Վարդենիսի համայնքապետարանից:

Նմանատիպ նյութեր