9718 դիտում
21:47 25-07-2018
ՆԱՍԱ-ն հրապարակել է պատմական «Ապոլլոն–11»-ի լուսնային ձայնագրությունները
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է մարդկության պատմության մեջ շրջադարձային պահ դարձած «Ապոլլոն–11» լուսնային առաքելության ժամանակ արված բոլոր ձայնագրությունները:
Ինչպես նշում է [url=http://www.dailymail.co.uk/sciencetech/article-5988413/Behind-scenes-Apollo-11-NASA-releases-19-000-hours-secret-audio-feeds-mission.html?ito=social-facebook]Daily Mail[/url]-ը, առաքելությունն իրականացվել է 49 տարի առաջ: Դրա շրջանակում առաջին անգամ մարդը ոտք է դրել Լուսնի վրա:
Հայտնի է, որ ձայնագրությունն ունի 19.000 ժամ տևողություն ու ներկայացնում է լուսային մոդուլում գտնվող 3 տիեզերագնացների՝ Նիլ Արմսթրոնգի, Բազ Օլդրինի և Մայքլ Քոլինզի խոսակցությունները՝ դեպի Լուսին թռչելու ճանապարհին:
Ավելի վաղ ՆԱՍԱ-ն հրապարակել էր «Ապոլլոն–11» լուսնային առաքելության ժամանակ արված լուսանկարները, որոնք կես դար անհայտ են եղել:
Հավելենք, որ Արմսթրոնգը եղել է առաքելության ժամանակ Լուսնի վրա առաջին քայլն արած մարդը, որին պատկանում է հետևյալ հայտնի արտահայտությունը. «Սա մի փոքր քայլ է մարդու, բայց ահռելի ցատկ մարդկության համար»:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ «Ապոլլոն–11» առաքելությամբ վերջ դրվեց ԽՍՀՄ-ի ու Միացյալ Նահանգների միջև տիեզերական մրցավազքին:
Նմանատիպ նյութեր
3806 դիտում
21:49 13-08-2018
Թրամփը խելագար է անվանել նախկին օգնականին, որը հրապարակել է իր հետ խոսակցության ձայնագրությունները
4082 դիտում
16:55 23-02-2021
ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսից ստացված առաջին հնչյունների ձայնագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2886 դիտում
14:22 22-01-2014
Google –ի քարտեզը գաղտնազերծել է «այլմորորակայինների լուսնային բազան»
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին