3809 դիտում
21:49 13-08-2018
Թրամփը խելագար է անվանել նախկին օգնականին, որը հրապարակել է իր հետ խոսակցության ձայնագրությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախկին օգնական Օմարոսա Մանիգոլտ-Նյումանին խելագար է անվանել այն բանից հետո, երբ նա հրապարակել է Սպիտակ տան ղեկավարի և նրա աշխատակազմի հետ գաղտնի ձայնագրված խոսակցությունները: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5453169]tass.ru[/url]-ն։
«Խելագար Օմարոսան, որին երեք անգամ ազատել են «Աշակերտ»(Apprentice) ռեալիթի շոուից, այժմ վերջին անգամ է հեռացվել: Նրա մոտ երբեք չի ստացվել և երբեք չի ստացվի: Նա արցունքներն աչքերին աղաչում էր իրեն աշխատանքի վերցնել: Ես համաձայնեցի, - նշել է Թրամփը: Սպիտակ տան աշխատակիցներն ատում էին նրան: Նա չար էր, բայց խելացի չէր»:
Ավելի վաղ Մանիգոլտ-Նյումանը NBC հեռուստաալիքին փոխանցել էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ խոսակցության ձայնագրությունը, որտեղ լսվում է, ինչպես են կողմերը քննարկում նրա ազատումը: Մանիգոլտ-Նյումանը հաղորդել է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո իրեն առաջարկվել է պայմանագիր, որով առաջարկվում էր ամսական 15 հազար դոլարի դիմաց լռել, սակայն նա հրաժարվել է դրանից:
Երկուշաբթի նա ևս մեկ ձայանգրություն հրապարակեց. այս անգամ նրա և Թրամփի խոսակցության, որտեղ նախագահը հերքում է նրա ազատման մեջ իր մասնակցությունը:
Նմանատիպ նյութեր
12608 դիտում
22:17 09-12-2017
Հյուսիսային Կորեան Թրամպին խելագար է անվանել՝ Երուսաղեմի համար
9718 դիտում
21:47 25-07-2018
ՆԱՍԱ-ն հրապարակել է պատմական «Ապոլլոն–11»-ի լուսնային ձայնագրությունները
3233 դիտում
14:51 15-05-2017
Ամերիկացի սենատորները նախագահ Թրամփից պահանջել են ՀԴԲ նախկին ղեկավարի հետ հեռախոսազրույցների ձայնագրությունները
Այս բաժնից
739 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
829 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
649 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել