4085 դիտում
16:55 23-02-2021
ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսից ստացված առաջին հնչյունների ձայնագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) իր թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել է Մարս մոլորակից ստացված հնչյունների ձայնագրությունը, որն արվել է Perseverance մարսագնացի՝ Կարմիր մոլորակի վրա կատարած վայրէջքից հետո:
Նշենք՝ ձայնագրությունում լսվում է ոչ շատ բարձր ճարճաթյուն և ուժեղ աղմուկ, որը ենթադրաբար քամու ուժգնության պատճառով է:
«Հիմա, երբ տեսել եք Մարսը, լսե՛ք այն: Վերցրե՛ք ձեր ականջակալները և լսե՛ք իմ խոսափողներից մեկի ձայնագրած առաջին հնչյունները»,- ասվում է օգտահաշվում կատարված գրառման մեջ, որն արվել է մարսագնացի անունից:
Հիշեցնենք՝ 2,2 միլիարդ դոլար արժողությամբ սարքը, որը մեծությամբ հավասար է մեքենայի, երեկ առաջ է շարժվել մոլորակի մակերևույթի վրա և հասել է 45 կմ լայնությամբ և 250 մետր խորությամբ խառնարանին, որը 3,5 միլիարդ տարի առաջ տեղակայված է եղել Մարսիական լճում:
Perseverance-ին, որը ստացել է Percy մականունը, հաջողվել է գոյատևել «յոթ րոպե տևած սարսափի»՝ շուրջ 1100°C ջերմաստիճանի պայմաններում, երբ այն Մարսի մթնոլորտ էր մտնում գրեթե 20 000 կմ/ժ արագությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը 6 ամիս առաջ Երկիր մոլորակից մեկնարկելուց հետո օրերս վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերևույթին։
Մարսագնացը վայրէջք կատարելուց անմիջապես հետո Երկիր է ուղարկել Մարսի երևացող հատվածի լուսանկարները:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9718 դիտում
21:47 25-07-2018
ՆԱՍԱ-ն հրապարակել է պատմական «Ապոլլոն–11»-ի լուսնային ձայնագրությունները
18861 դիտում
18:43 09-06-2021
Սերժ Սարգսյանը հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
739 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
829 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
649 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել