6085 դիտում
11:55 26-07-2018
Նիկոլ Փաշինյանն Al-Jazeera-ին տված հարցազրույցում խոսել է Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպելու պատրաստակամության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/941850.html]Արմենպրես[/url]»-ը, անգլալեզու հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 28-ին:
Փաշինյանը Al-Jazeera-ին ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտնել է նաև, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:
Նա պատմել է Al-Jazeera-ի լրագրող Ռոբին Ֆորեսթիեր-Ուոքերին, որ երկրում իշխանափոխությունից հետո հավասար մրցակցային դաշտ է ստեղծվել բիզնեսի համար: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բիզնես իրականացնել Հայաստանի հետ կամ Հայաստանում, վարչապետը ուղերձ է հղել՝ իր կառավարությունը երաշխավորում է ցանկացած ներդրումի անվտանգությունը:
Շաբաթը մեկ հեռարձակվող «Talk to Al Jazeera» հաղորդումը հյուրընկալում է համաշխարհային առաջնորդների ու ազդեցիկ անձանց:
Նմանատիպ նյութեր
9690 դիտում
18:51 27-07-2018
Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ու բանակցելու պատրաստակամություն է հայտնել․ Al-Jazeera
1144 դիտում
16:35 31-07-2023
Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում խոսել է հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի մասին
1096 դիտում
16:04 11-02-2014
Վրաստանի վարչապետը հայտնել է Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
505 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը