3445 դիտում
15:53 26-07-2018
Տեքստիլի ոլորտի տեղական արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում
Տեքստիլի ոլորտի հայ արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հրավիրում ենք, որ նոր ներդրումներ արվեն այս ոլորտում: Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ինչը նոր խթան կտա այս ոլորտին: Գիտեք, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր կա և պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբի հետ շատ լրջորեն զբաղվել են այս հարցով: Ի վերջո` որոշում է կայացվել, որպեսզի մենք այս խնդրի լուծման գործում ներգրավենք տեքստիլ ոլորտի մեր արտադրողներին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը. քանի որ նախկին մրցույթների հետ կապված խնդիր կա, պայմանավորվածությունը, որ պետք է պաշտպանության նախարարությունը իրականացնի, եղել է հետևյալը. պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները և բոլորի ներկայությամբ և տեսախցիկների ներքո տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
4123 դիտում
16:16 27-09-2018
Տեքստիլի արտադրության ոլորտում կիրականացվի ներդրումային ծրագիր
3216 դիտում
15:32 27-02-2020
Տեքստիլի արտադրության հայկական առաջատարները մասնակցում են «CPM 2020 – Collection Premiere Moscow» ցուցահանդեսին
614 դիտում
22:11 01-10-2019
ՀՀ–ում կրթական բարեփոխման գործընթացում կներգրավվեն փորձագետներ Սինգապուրից. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
1249 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
748 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
703 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին