2143 դիտում
15:14 26-07-2018
ՀՀ դեսպանը Ռումինիայի կրթության նախարարի հետ ստորագրել է համագործակցության մասին ծրագիր
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Ազգային կրթության նախարար Վալենտին Պոպան հուլիսի 25-ին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Ռումինիայի ազգային կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին ծրագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել կրթության ոլորտում փորձի, կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, կազմակերպել փորձագետների փոխանակում, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ծրագրերի իրագործում, խրախուսել հիմնական և ավագ դպրոցների միջև համագործակցությունը, ինչպես նաև խրախուսել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի համագործակցությունը:
Ստորագրման արարողությանը հետևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև գիտական և համալսարանական շրջանակների հետագա համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
994 դիտում
22:51 24-11-2014
Արմեն Աշոտյանը հանդիպեց Ռումինիայի կրթության նախարարի հետ
4099 դիտում
15:30 16-05-2018
Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջիկայում կշարունակեն ամրապնդվել. Ռումինիայի վարչապետ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին