211652_close_icon
views-count5923 դիտում article-date 23:17 26-07-2018

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը հրաժարական է տվել

Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի նահանգապետ Կախա Սամխարաձեն հրաժարական է ներկայացրել։ Սամխարաձեն այս մասին ասել է imedinews-ին՝ հավելելով, որ դիմումն արդեն վարչապետին է ներկայացրել: «Ես այդ հարցով դիմել էի վարչապետին բանավոր, այժմ նաև գրավոր: Չէի կարծում, որ իմ խնդրանքս կբավարարի: Պաշտոնից ազատվելու մասին որոշումս ընտանեկան հանգամանքների հետ է կապված: Թբիլիսիում է բնակվում ընտանիքս, ում բավարար ժամանակ չեմ կարողանում հատկացնել»,-հայտարարել է Կախա Սամխարաձեն: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր պաշտոնից ազատել է մի քանի մարզպետների։ Պաշտոնաթող են եղել Շիդա Քարթլիի մարզպետ Ակակի Մաճուտաձեն, Մցխեթա Մթիանեթիի մարզպետ Լևան Զաուտաշվիլին, Սամեգրելո-զեմո (վերին) Սվանեթիի մարզպետ Լևան Շոնիան, Քվեմո-Քարթլիի մարզպետ Գրիգոլ Նեմսաձեն և Սամցխե-Ջավախքի մարզպետ Կախա Սամխարաձեն: Մցխեթայի արդեն նախկին Լևան Զաուտաշվիլին Սամխարաձեի հրաժարականի դիմումը վարչապետի կողմից ընդունելու որոշումը անսպասելի չի համարում։ Նա ասել է, որ վերջին իրադարձությունների ֆոնին, դա սպասելի էր:

Նմանատիպ նյութեր