211652_close_icon
views-count8564 դիտում article-date 23:39 26-07-2018

Դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը․ News.am

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այս պահին քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Հաղորդում է [url=https://news.am/arm/]News.am[/url]-ը։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/26/1101740/]Հիշեցնենք[/url], որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նմանատիպ նյութեր