4633 դիտում
21:17 27-07-2018
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կապանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Նարեկ Ղահրամանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում և համայքներում ձևավորված հանրային փոփոխությունների պահանջը թափանցում է հանրապետության գրեթե բոլոր ոլորտներ և իշխանությունների խնդիրն է ապահովել այդ գործընթացների սահուն և հանգիստ կազմակերպումը։ «Մենք պարտավոր ենք հաղթահարել այն տարաձայնությունը, որ առկա է համայնքային բնակչության սպասումների և առկա իրավիճակի միջև ու համատեղ ջանքերով հասնել համայքների տնտեսական և սոցիալական բարեկեցությանը»,-ասել է նախարարը։
Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային նշանակություն ունի տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը և միաժամանակ հավելել, որ այս գործում չափազանց կարևոր է մարզպետարանի, համայնքապետարանի և ավագանու անդամների համաձայնեցված ու արդյունավետ աշխատանքը։ Նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ Նարեկ Ղահրամանյանը մեծ պատասխանատվությամբ ու պատվով կկատարի հանրապետության չորրորդ քաղաքի ղեկավարի իր պարտականությունները և ունակ կլինի պատշաճ կազմակերպել առաջիկայում սպասվող ընտրությունները։
Իր խոսքում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, անդրադառնալով Կապանում առկա հիմնախնդիրներին և դրանց հնարավոր լուծման հեռանկարներին, կարևորել է այդ գործում մարզային և համայնքային կառուցների փոխհամաձայնեցված աշխատանքը։
Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ համագործակցության, ակտիվ աշխատանքի և կապանցիների գործուն աջակցության շնորհիվ հնարավոր կլինի երկրում արձանագրված դրական փոփոխություններն արագ հասցնել Կապան համայնք։
Նմանատիպ նյութեր
16074 դիտում
21:01 27-06-2018
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին
1758 դիտում
14:58 14-09-2019
Իջևանում նախարար Պապիկյանը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
2004 դիտում
18:40 19-08-2021
ՏԿԵ նախարարը ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված