211652_close_icon
views-count18185 դիտում article-date 12:45 28-07-2018

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումն ապօրինի է, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան. Վիկտոր Սողոմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով 2 ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/28/viktor/2753515]Tert.am[/url]-ը։ «Ինչպես գիտեք, երեկ որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ե՛վ գործը, և՛ կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է: Սա այն է, ինչ վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա: Սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում, որևէ իրավական հիմնավորում չունի: Հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագ տեղի ունեցավ այս գործընթացը, որը կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ: Ցավում եմ, որ ՀՀ պատմության համար այսչափ կարևոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են մեկը մյուսից»,- մանրամասնեց Վիկտոր Սողոմոնյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/28/viktor/2753515]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր