Թրամփը արտակարգ դրության դրություն է հայտարարել Կալիֆորնիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի նահանգում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին տեղեկացվում է Սպիտակ տան կայքում՝ գրում է Associated Press-ն:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆորնիայի նահանգում և հրամայել է դաշնային աջակցություն տրամադրել նահանգին անտառային հրդեհների հետևանքով առաջացած ծայրահեղ պայմանների պատճառով»,- ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/29/1101919/]հաղորդվել էր[/url], որ Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 37 հազար մարդ տարհանվել է, զոհվել է 2 հրշեջ։