3165 դիտում
20:37 07-08-2020
Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր, չի եղել հակահամաճարակային միջոցառում, որի համար անհրաժեշտ էր արտակարգ դրություն. համաճարակաբան. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/08/07/coronavirus/3364751?fbclid=IwAR2z9z5RV6M7vRrCxTEPlWG0YH5d25rYTnb-aPKbI_7AulkEXLvJnRZ9kmM]Tert.am[/url]-ը գրում է. Ես չեմ տեսել որևէ հակահամաճարակային միջոցառում, որի համար անհրաժեշտ էր արտակարգ դրություն. այժմ արդեն դժվարանում եմ ասել՝ ինչով կարող է օգնել արտակարգ իրավիճակը՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի գործում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/08/07/coronavirus/3364751?fbclid=IwAR2z9z5RV6M7vRrCxTEPlWG0YH5d25rYTnb-aPKbI_7AulkEXLvJnRZ9kmM]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում արտակարգ դրության՝ ևս մեկ ամսով երկարաձգմանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ արտակարգ դրություն սահմանելու առաջին ամսում պետք է իրականացվեին մի շարք կանխարգելիչ գործողություններ, այդ թվում՝ իրապես խիստ կարանտինային ռեժիմի սահմանում, մինչդեռ պայքարը եղել է պասիվ, իսկ Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը չի կազմել համաճարակի դեմ պայքարի հստակ ռազմավարություն:
«Այն, ինչ կարող էին անել դեռ սկզբում, չի արվել: Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ է եղել՝ հակահամաճարակային գործողությունների տեսանկյունից: Անհրաժեշտ գործողությունները թույլ են եղել, իսկ հետագայում կանխարգելիչ բաղադրիչը ամբողջովին բացակայում էր. մայիսից ի վեր կանխարգելիչ գործողություն չի իրականացվել»,- ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ այս ընթացքում զբաղվել ենք միայն հիվանդաբուժությամբ: «Չեմ կարծում, թե, օրինակ, հիվանդանոցները վերաձևակերպելու և կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկելու համար անհրաժեշտ էր արտակարգ դրության պահպանում, քանի որ յուրաքանչյուր հիվանդանոցում էլ, առանց դրա, կարելի էր պայմանավորվել»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, թե Առողջապահության նախարարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու հիմնավորումները եղել են անբավարար:
Անդրադառնալով դիմակներ կրելու պահանջին՝ համաճարակաբանը նախ ընդգծեց, որ իր դիտարկմամբ՝ բաց տարածքներում դիմակի կրումն անիմաստ է, ապա շարունակեց. «Իսկ փակ տարածքներում դիմակներ կրելու վերահսկողության համար արտակարգ դրության անհրաժեշտություն ևս չկա, առավել ևս՝ եթե անգամ արտակարգ դրության ընթացքում այդ վերահսկողությունը լիարժեք չի իրականացվում»:
Ինչ վերաբերում է վարակակիրների թվի նվազմանը, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ դա համաճարակի զարգացման տեմպի բնական փոփոխություն է:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/07/coronavirus/3364751?fbclid=IwAR2z9z5RV6M7vRrCxTEPlWG0YH5d25rYTnb-aPKbI_7AulkEXLvJnRZ9kmM]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
7345 դիտում
11:06 12-06-2020
Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական նպատակ. «Հայրենիք» կուսակցություն
2705 դիտում
21:11 31-07-2020
Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ. Արթուր Վանեցյան
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին