211652_close_icon
views-count30040 դիտում article-date 15:12 29-07-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում, բախվել են LADA 2170-ն ու VAZ 2106-ը․ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարտունի - Վարդենիս ավտոճանապարհի Մարտունու վարչական տարածքում բախվել են LADA 2170 մակնիշի 71 MN 100 համարանիշի և VAZ 2106 մակնիշի 35 UT 104 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և 2-ին իրենք են դուրս բերել արգելափակված ավտոմեքենայից, իսկ 1-ին՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրակար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո փակել են գազաբալոնների փականը, սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Վոլոդյա Մաթևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր