Սերբիայի փաստաբանական պալատը գործադուլ է հայտարարել՝ Օգնյանովիչի սպանությունը արագ բացահայտելու պահանջով
Սերբիայի փաստաբանական պալատները իշխանություններից պահանջել են փաստաբան Դրագոսլավ Միշա Օգնյանովիչի սպանության արագ քննություն, որը հանդես է եկել մի շարք աղմկահարույց գործերով, և մեկ շաբաթով գործադուլ են հայտարարել, փոխանցում է ria.ru-ն:
«Միշա Օգնյանովիչի սպանությունը ամենադրամատիկ կերպով ցուցադրում է, թե Սերբիայում փաստաբաններն ինչ պայմաններում են կատարում իրենց մասնագիտական պարտքը: Այս սպանությունը վերջինն է փաստաբանների վրա բազմաթիվ հարձակումների շարքում, որոնցից շատերը չեն բացահայտվել»,- հայտնել է երկրի փաստաբանական պալատը:
«Այս պատճառով Սերբիայի փաստաբանական պալատը և Բելգրադի փաստաբանական պալատը հանրությանն իրազեկում են, որ երկուշաբթիից՝ 2018 թվականի հուլիսի 30-ից մեկ շաբաթով չեն աշխատելու, ի նշան մասնագիտական համերաշխության, և որպես հստակ ազդակ, որ համանման իրադարձությունների հետ չեն հաշտվելու»,- նշված է հաղորդագրության մեջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/07/29/1101921/]Հիշեցնենք,[/url] որ այսօր Բելգրադում իր տան մոտ սպանվել է Դրագոսլավ Միշա Օգնյանովիչը, որը եղել է նախկին հարավսլավիայի վերջին ղեկավար Սլոբոդան Միլոշեւիչի փաստաբանական խմբի անդամ և պաշտպանել է նրա շահերը Հաագայի դատարանում։