Էրդողանը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին չի աջակցի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Իրանից գազ ներկրելուց հրաժարվել և Անկարան մտադիր չէ աջակցել ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի:
Թուրք առաջնորդը ընդգծելէ, որ այս թեման քննարկել է դեռևս Սպիտակ տան նախորդ ղեկավար Բարակ Օբամայի հետ, իսկ այսօր երկրի դիրքորոշումը իրանական գազի վերաբերյալ կրկնել է ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամպին:
«Եթե Իրանից գազի ներկրումը դադարեցնենք, ապա ո՞վ պետք է կապույտ վառելիք տալու Թուրքիային: Առանց դրա իմ քաղաքացիները ձմռանը կսառեն, ու ի՞նչ պետք է այդ դեպքում ես անեմ», ասել Էրդողանը:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Վաշինգթոնի պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի «ոչ մեկին օգուտ չեն, բացի՝ ԱՄՆ-ից»: