1474 դիտում
23:23 15-03-2023
Ամենայն հայոց կաթողիկոսը դեմ է արտահայտվել պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներին
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն խստորեն դատապարտել է մի շարք երկրների կողմից Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ինչպես նաև կարևորել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու Երևան-Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Աֆրիկայի էկզարխ Պատրիարք, Կլինի միտրոպոլիտ Լեոնիդը` ամփոփելով Գարեգին Բ-ի հետ հանդիպման արդյունքները։
«Գարեգին կաթողիկոսն իր խիստ բացասական կարծիքն արտահայտեց պատրիարք Կիրիլի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ։ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև բազմամյա բարի, եղբայրական հարաբերություններն անփոփոխ են»,-ասել է միտրոպոլիտ Լեոնիդը։
Նա տեղեկացրել է, որ Գարեգին Բ-ի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Կրոնական գործիչները քննարկել են նաև համագործակցության եռակողմ ձևաչափը. նախկինում բազմիցս տեղի են ունեցել պատրիարք Կիրիլի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշա-զադեի հանդիպումները: Երեք երկրների հոգևոր առաջնորդները քննարկել են նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր։
Ըստ աղբյուրի՝ նրանք նաև կարևորել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև եռակողմ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Նմանատիպ նյութեր
1372 դիտում
11:35 22-06-2015
Հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը պարգևատրվել է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կողմից
1006 դիտում
16:31 07-01-2024
Մեր բոլորի պարտքն է դիմակայել պառակտումներին․ Պատրիարք Կիրիլի ուղերձը Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին
2037 դիտում
21:47 20-04-2019
Բուլղարիայում մտադիր են դեմ արտահայտվել Եվրախորհրդարանում հակառուսական պատժամիջոցներին
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան