211652_close_icon
views-count3407 դիտում article-date 15:57 30-07-2018

«Ռեալը» «Չելսիին» 100 մլն ֆունտ է առաջարկել Կուրտուայի և Վիլիանի համար

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային և կիսապաշտպան Վիլիանին, որոնց համար առաջարկել է 100 մլն ֆունտ: «Չելսին» մտածում է այդ առաջարկների վրա: Անգլիացիները Կուրտուային բաց չեն թողնի, քանի դեռ նրան փոխարինող չեն գտել, այդ իսկ պատճառով «Ռեալի» հետ բանակցությունները կանգնեցվել են: Եթե «Չելսին» նոր դարպասապահ չգտնի, ապա բելգիացին մինչև հաջորդ ամառ կմնա թիմում, որից հետո կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ: Նախորդ մրցաշրջանում Կուրտուան ԱՊԼ-ում մասնակցել է 35 խաղի, բաց թողել 34 գնդակ: Վիլիանը 36 խաղում խփել է 6 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Նմանատիպ նյութեր