211652_close_icon
views-count2250 դիտում article-date 19:43 30-05-2022

Ազարի՝ ՉԼ-ում 84 րոպե խաղալու համար «Ռեալը» «Չելսիին» կվճարի 15 մլն ֆունտ

«Չելսին» Էդեն Ազարի համար «Ռեալից» կստանա 15 մլն ֆունտ ստեռլինգ պարգևավճար:
 
Չեմպիոնների լիգայում «Մադրիդի» հաղթանակից հետո լոնդոնյան ակումբն այդ գումարը կստանա, քանի որ Ազարը թիմի կազմում մրցաշարի հաղթող է ճանաչվել՝ չնայած նրան, որ ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «Ռեալի» կազմում ընդամենը 84 րոպե է խաղացել: Նման օպցիա է եղել Ազարի պայմանգրում, երբ նա «Չելսիից» տեղափոխվել է «Ռեալ»:
 
Ազարը խաղադաշտ դուրս է եկել 3 անգամ՝ «Շերիֆի» դեմ (1:2) խաղալով 66 րոպե, «Ինտերի» դեմ (2:0)՝ 10 րոպե, ՊՍԺ-ի դեմ (0:1)՝ 8 րոպե։
 
Ազարը եղել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Լիվերպուլի» դեմ (1:0) հայտացուցակում, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։
 
Ռեալի» կազմում 3 տարվա ընթացքում կիսապաշտպանն անցկացրել է 66 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։
 
Նրա տրանսֆերի գումարը, ներառյալ հավելավճարները, կազմել է 130 մլն ֆունտ ստեռլինգ:

Նմանատիպ նյութեր